Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան  Արտյոմ Ավանեսյանը և ռուսական «Բալթիկայի» հարձակվող Իշխան Գելոյանը։ Տևական դադարից հետո ազգային հավաքական է հրավիրվել «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը:

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)

Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արշակ Կորյան - «Օրենբուրգ» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ» 

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Իշխան Գելոյան «Բալթիկա» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:45-ին (Երևանի ժամանակով), Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Սեպտեմբերի 5-ին՝  ժամը 22:45-ին, Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտում կկայանա հինգերորդ տուրի Գերմանիա-Հայաստան հանդիպումը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը:

437