Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 27 մարդ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 08։23-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ FAV մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Ըստ նախնական տվյալների՝ 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից։
02 Սեպտեմբեր, 2021 17:48
1247
Մանրամասներ՝ Մխչյան-Բյուրավան ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
03 Սեպտեմբեր, 2021 17:02
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
10 Սեպտեմբեր, 2025 15:13
Հրդեհ Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող ջերմատան պահեստային հատվածում
27 Օգոստոս, 2025 21:50
Խոտ-Որոտան ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
20 Օգոստոս, 2025 10:48
ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կան տուժածներ
13 Սեպտեմբեր, 2025 17:32
ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին
16 Օգոստոս, 2025 10:31
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ
25 Հունիս, 2025 22:11