Արարատի մարզի Արևաբույր համայնքում մանկապարտեզ է բացվել: Երկար տարիներ նախակրթարան ունենալը համայնքի բնակիչների համար երազանք է եղել:

 

Կրթoջախի բացման արարողությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Վերջինս համայնքի ղեկավարի հետ շրջել է նորաբաց մանկապարտեզի շենքում, ծանոթացել պայմաններին:

 

Մանկապարտեզն ամբողջովին կահավորված է, ապահովված անհրաժեշտ գույքով: Մանկապարտեզ կայցելի համայնքից 34 երեխա: Նախքան այս, փոքրիկները հաճախել են հարակից համայնքների մանկապարտեզներ:

 

Ծրագրի իրականացման համար մարզպետարանը հատկացրել է շուրջ 4 միլիոն դրամ:

 

500