Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախկին խորհրդական մեր հայրենակից Աստրիդ Փանոսյանին պարգևատրել է «Վաստակի համար» ազգային շքանշանով:
Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի Twitter-յան միկրբլոգի էջից:
Տոլոմջյանը հայտնում է, որ Ելիսեյան պալատում գեղեցիկ արարողության ժամանակ Փանոսյանը ճանաչվել է Մերիտի ազգային շքանշանի ասպետ։
« Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախկին խորհրդական մեր հայրենակից Աստրիդ Փանոսյանին պարգևատրել է «Վաստակի համար» ազգային շքանշանով»,-գրել է նա:
Mes très cordiales félicitations à @AstridPanosyan à l’occasion de la remise des insignes de Chevalier de l’Ordre national du Mérite par le Président @EmmanuelMacron lors d’une belle cérémonie à l’Elysée. Une distinction bien méritée pour cette femme de conviction et de cœur ! pic.twitter.com/mNhVRGMSBg
— Hasmik Tolmajian (@tolmajian) September 8, 2020