Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը խոսել է  տնտեսական կյանքում կանանց ներգրավածության մասին:
«ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսական կյանքում կանանց դերը կայուն աճում է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը  դրա վառ օրինակն է: Կանայք կազմում են հանձնաժողովի ընդհանուր աշխատակազմի 57%-ը, իսկ պաշտոնյաների շրջանում` 37%-ը: Ավելին, Հանձնաժողովում նրանց դերի ամրապնդման դինամիկան դրական է. մի քանի տարի առաջ այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին 54% և 20%: Սա հիանալի արդյունք է՝ ցույց տալու իրական գենդերային հավասարության ամրապնդումը»,- նշել է ԵՏՀ ներկայացուցիչը:
Գոհար Բարսեղյանը նաև ընդգծել է, որ հանձնաժողովը փորձում է կյանքի կոչել միության անդամ երկրների հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման գործը և նրանց ակտիվ մասնակցությունը տնտեսական գործունեության մեջ։

 

1098