Ինչպես գիտենք, ապրիլի 7-ին նշվում է Մայրության և գեղեցկության տոնը, որը եզրափակում է մարտի 8-ից մեկնարկած կանանց միամսյակը։ Տոնին ընդառաջ Araratnews.am-ը զրուցել է հայ նշանավոր մարզիկների, չեմպիոնների հետ։

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն Արման Դարչինյան

«Կմաղթեմ, որ միշտ լինեն գեղեցիկ, առողջ ու լի կանացի երջանկությամբ»։

Սամբոյի աշխարհի չեմպիոն Գրիգոր Մխիթարյան

«Նույնիսկ համապատասխան բառեր չեմ գտնում բնութագրելու մեր հայ կանանց։ Ցանկանում եմ սեր, կամք, քանի որ սիրո և կամքի դրսևորումները ի վերջո հանգեցնում են երջանկության։ Ուզում եմ միշտ ուժեղ լինեն, որ նորից ապրեցնել տան մեզ և մեր ազգին»։

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն Ժորա Մարության

 «Թող միշտ սիրված լինեն, ժպիտներով լի ու ամենակարևորը՝ առողջ լինեն»։

Դարպասապահ Գոռ Մարտիրոսյան

«Շնորհավորում եմ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, Հայ Մայրեր։ Դուք եք ծնում և դաստիարակում իսկական հայ տղամարդ, ձեզ սուրբ դասող տղամարդ, հայ զինվոր, հայրենիքի համար պատրաստ կյանքը տալու ու կյանքը տվող զինվոր։ Ու հատկապես շնորհավոր այն մայրերի ու կանանց տոնը, որոնք այսօր իրենց զավակից կամ ամուսնուց չեն լսի շնորհավորական խոսքեր, որոնք իրենց ամենաթանկը տվեցին հանուն մեզ, որ մենք՝ ողջ մնացածներս, կարողանանք մի քիչ կսկիծով շնորհավորենք մեր կանանց ու մայրերին։ Խորին խոնարհում ձեր առաջ, Հայ Մայրեր»։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյան 

«Շնորհավորում ենք բոլոր մայրերին, աղջիկներին ապրիլի 7-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ»:

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյան

«Շնորհավորում եմ բոլոր կանանց միամսյակի կապակցությամբ։ Թող լինեն միշտ երջանիկ, անհոգ։ Կյանք մեր մայրերին։ Թող միշտ ժպտան։ Միայն ժպիտն է գեղեցկացնում մեր մայրերին։ Թող երբեք արցունքներ չհոսեն նրանց աչքերից։ Առողջություն և երկար տարիների կյանք մեր մայրերին»։

Սամբոյի Հայաստանի չեմպիոն Մաքսիմ Մանուկյան  

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ ապրիլի 7-ի` Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ, մաղթում անսահման սեր, երջանկություն, հաջողություն: Թո՛ղ միշտ լինեք գարնան պես թարմ, ծաղիկների պես քնքուշ ու հմայիչ, թո՛ղ սիրով իմաստավորվի ձեր կյանքը»:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյան

«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Մաղթում եմ ընտանեկան ջերմություն, հավերժ կանացի հմայք, սեր և երջանկություն»։ 

Մարմնամարզիկ, ոսկե մեդալակիր Վահագն Դավթյան

«Սեր, խաղաղություն, երջանկություն ու պինդ-պինդ առողջություն»։ 

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյան

«Միամսյակի առթիվ շնորհավորում եմ Հայոց մայրերին, կանանց եւ աղջիկներին։ Ցանկանում եմ առողջություն, կանացի գեղեցկություն եւ խաղաղ երկինք»։

«Արարատ» ՖԱ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյան 

«Շնորհավորում եմ հայ կանանց տոնը։ Ցանկանում եմ, որ լինեն առողջ, երջանիկ ու թող միշտ ժպտան»։ 

Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյան

«Շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Ցանկանում եմ անսահման երջանկություն և գեղեցկություն»

Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան

595