Սեպտեմբերի 14-ին, ժամը 6.34-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ տան դուռը ծեծում են: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.30-ին տանտիրուհու նախկին ընկերը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակելով՝ կոտրել է խոհանոցի պատուհանի ապակին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի պարկուճ:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, 32-ամյա տղամարդուն հայտնաբերել և բերման են ենթարկել Մարաշի բաժանմունք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

344