
Ֆրանսիայի և Ավստրալիայի հարաբերությունները ավելի են վատթարանում։
Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեման Բոն հայտարարել է, որ դժվար թե Եվրամիությունը կարողանա շարունակել Ավստրալիայի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները, քանի որ վստահությունը խաթարվել է սուզանավերի մատակարարումից հրաժարվելուց հետո:
Եվրահանձնաժողովը տեսականորեն բացառիկ լիազորություններ ունի առևտրային բանակցություններ վարելու ԵՄ անդամ 27 երկրների անունից, սակայն գործնականում կասկածի տակ է դրվում Ավստիալիայի հետ առևտրային հարաբերությունները Ֆրանսիայի բացահայտ ընդդիմության դեպքում:
Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհրդարանի միջազգային առևտրի կոմիտեի ղեկավար Բերնդ Լանգեն հայտարարել է, որ Եվրոպական կողմից փոխզիջումների գնալու պատրաստակամությունը միանշանակ նվազել է, իսկ Ավստրալիայի և ԱՄՆ-ի գործարքը ազդակներ է հաղորդում ընդդեմ ԵՄ -ի արդյունաբերական քաղաքականության: