Ինչքան էլ ֆրանս-ամերիկյան հարաբերությունները առաջին հայացքից բարդրացիական են, միևնույն է Փարիզը մշտապես պայքարի մեջ է Արևմուտքում ամերիկյան ազդեցության աճի դեմ, իսկ ԱՄՆ-ն շարունակում է Եվրամիությանը լուրջ հարցերում չկարևորել։ Սրա արդյունքում երկու երկրների միջև միշտ էլ ներքին լարվածություն կա, որը հաճախ տարբեր միջադեպերից հետո բացահայտ է դառնում։

Նման իրավիճակ է այժմ պատճառը ԱՄՆ-ի և Ավստրալիայի համագործակցությունն է, որի արդյունքում վերջինս խզեց Ֆրանսիայի հետ բազմամիլիարդանոց պայմանագիրը, ըստ որի, Ֆրանսիայի ռազմածովային խումբը պետք է Ավստրալիային մատակարարեր 12 սուզանավ՝ ընդհանուր առմամբ գրեթե 56 միլիարդ եվրոյի դիմաց։ Սուզանավերը պետք է  աշխատեին ոչ թե միջուկային, այլ սովորական շարժիչներով:

Սակայն, ինչպես հայտնի դարձավ, Ավստրալիան  եռակողմ պաշտպանական դաշինք է կնքել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ՝ «Aukus» անվանբ։ Դաշինքը նպատակ ունի հակազդել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական ազդեցության մեծացմանը։ Դաշինքի շրջանակներում Ավստրալիայի ռազմածովային նավատորմն առաջին անգամ հնարավորություն կստանա ատոմային սուզանավեր կառուցել, ինչպես նաև ներդնել արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներ։ ԱՄՆ-ն 60 տարվա մեջ առաջին անգամ կիսում է իր սուզանավերի տեխնոլոգիան՝  նախկինում այն կիսելով միայն Մեծ Բրիտանիայի հետ:

Եռակողմ պայմանագիրը Ֆրանսիան համարեց «հարված իր մեջքին», իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները որակավորեց ճգնաժամային։ Ամեն ինչ նրան հասավ, որ Ֆրանսիան հետ կանչեց ԱՄՆ-ի և Ավստրալիայի իր դեսպաններին՝ իրավիճակը վերագնահատելու համար: Հետաքրաքրական է, որ Փարիզը անհարժեշտություն չգտավ հետ կանչել Բրիտանիայի իր դեսպանին: Դա Ֆրանսիայի գլխավոր դիավանագետը պայամանվորում է Լոնդոնի «մշտական ​​պատեհապաշտությամբ»: Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «սիրում են Ֆրանսիային»։ Նման արտահայտությունները ևս մեկ անգամ խոսում են Եվրոպայի ներսում Բրիտանիայի և Ֆրանսիայի հակասությունների մասին։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա կառույցը ևս դժգոհ է՝ համարելով, որ «Aukus»-ը ընդդեմ ԵՄ-ի, քանի որ այս դաշինքը, ինչպես վերլուծաբաններն են հայտարարում, նշանակում է, որ «ԵՄ-ին անելիք չունի Հնդկաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»։ Ի դեպ, Եվրամիությունը հայտնել էր, որ սեպտեմբերի կեսերին ներկայացնելու է ԵՄ նոր ռազմավարությունը Հնդկաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և եռակողմ այս համաձայնագիրը կարծես հենց դրա դեմ էր ուղղված։

Իրավիճակը այնքան էր սրվել, որ Ֆրանսիայի ներսում, ինչպես նաև ԵՄ տարածքում խոսում էին ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, հատկապես Աֆղանստանի ձախողված առաքելությունից հետո։ Հետաքրքրորեն այս հայտարարությունները զուգորդվում են Եվրամիության անկախ ռազմական ուժ ունենալու հետ։ Այս մասին է խոսում նաև Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը հայտարարությունը կապված «Aukus»-ի հետ։ Բորելը հայտարարել է, այս պայմանագիրը ևս մեկ անգամ ստիպում է անդրադառնալ եվրոպական ռազմավարական ինքնավարության խնդիրն առաջնահերթություն դարձնելու անհրաժեշտությանը: «Սա ցույց է տալիս, որ մենք պետք է ինքնուրույն գոյատևենք», - նշել է ԵՄ ներկայացուցիչը։

Փաստ է, թե ինչքան է  ԱՄՆ-ն կարևորում Հնդկաղաղօվկիանոսյան տարածաշրջանը և այն խոսակցությունները, որ Բայդենը ցանկանում է փակել «9/11»-ի էջը՝ դուրս գալով Աֆղանստանից և Իրաքից և կենտրոնանալով Հնդկախաղաղօվկիանոսյան տարածք, կարծես իրականանում են։ ԱՄՆ-ն փորձում է այստեղ նվազեցնել Չիանաստանի ազդեցությունը։ Դրանով է պայմանավորված է Պեկինի դեմ ստեղծված այս դաշինքը, ինչքան էլ, որ դաշինքի երեք կողմն էլ չեն շեշտում, թե հստակ ում դեմ են ստեղեծլ դաշինքը անունը ուղղակիորեն չեն նշում։

Դաշինքին ի պատասխան Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այն կարող է «լուրջ վնաս հասցնել տարածաշրջանային խաղաղությանը և սպառազինության մրցավազքը ուժեղացնել»:

Հետաքրքրական է, որ Պեկինը, չնայած վերջին տարիների լարվածությանը, շարունակում է մնալ Կանբերայի հիմնական առևտրային գործընկերը ՝ կազմելով Ավստրալիայի արտաքին շրջանառության ավելի քան մեկ երրորդը: Մինչդեռ Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան, համապատասխանաբար, միայն երրորդ և յոթերորդ գործընկերներն են: Այս համձայնագրով Ավստրալիան այժմ ստիպված կլինի ներգրավվել Չինաստանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած որոշման մեջ:

Մկրտչյան Ջուլիետա

10501