Հարգելի՛ քաղաքացիներ, Շրջակա միջավայրի նախարարությունը «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ» ստեղծելու նպատակով ընդունում է հայտեր

Շրջակա միջավայրի նախարարությունում և ենթակա ստորաբաժանումներում մեկնարկած լայնածավալ և խորքային բարեփոխումներով պայմանավորված, Շրջակա միջավայրի նախարարությունը «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ» ստեղծելու նպատակով սկսում է ոլորտի մասնագետների տվյալների բազայի թարմացման գործընթաց։

ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մասնագիտացած են հետևյալ բնագավառներում`

Աշխարհագրություն,

Երկրաբանություն,

Ջրաերկրաբանություն,

 Երկրաֆիզիկա,

 Ճարտարագիտական երկրաբանություն,

 Ջրաօդերևութաբանություն,

 Շրջակա միջավայրի գիտություններ,

 Շրջակա միջավայր,

 Շրջակա միջավայրի պահպանություն,

 Կենսագործունեության անվտանգություն,

 Բնօգտագործման տնտեսագիտություն,

 Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում,

 Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ,

 Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ,

 Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում

կարող են իրենց ինքնակենսագրականները և ուղեկցող մոտիվացիոն նամակներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] , վերնագիր բաժնում նշելով՝ «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ»։

 Մասնագիտական աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։

 Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (011) 818 555 հեռախոսահամարով։

105