ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համագործակցությամբ հոկտեմբերի 13-ին մշտադիտարկել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

Առավոտյան և կեսօրից հետո հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է  Մալաթիա-Սեբաստիայով երթևեկող 113 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 11 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքերի,  ինչպես նաև հիվանդությունից մահվան դեպքերի թվի աճը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի Տրանսպորտի անվտանգության մասնագետները վերահսկողությանը զուգահեռ՝ ուղևորների և ուղևորափոխադրողների շրջանում հակամաճարակային կանոնները պահպանելու վերաբերյալ բանավոր զգուշացումներ ու հիշեցումներ են արել, անհրաժեշտության դեպքում ուղևորներին տրամադրել են դիմակներ։

Հավելենք, որ հանրային տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի ավելի խստացված ռեժիմով։  

588