Սիրիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
Սիրիայի կենտրոնական մասի Համա նահանգում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը:
«Պայթյունը տեղի է ունեցել Համա-Հոմս մայրուղու զինամթերքի պահեստում, որը տեղակայված է զորամասում։ Կան հաղորդումներ տուժածների մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, երկուսը վիրավորվել են։
20 Հոկտեմբեր, 2021 18:25
482
Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել ամերիկյան զորքերի կողմից լքված ռազմաբազայի նկատմամբ
12 Փետրվար, 2026 16:04
Սիրիայի իշխանությունները և քրդերը հրադադարի համաձայնագիր են ստորագրել
19 Հունվար, 2026 16:55
Սիրիան մարդասիրական միջանցք է բացել արևելյան Հալեպից մարդկանց տարհանելու համար
15 Հունվար, 2026 16:28