Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, նոյեմբերի 14-ին Կապանում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որտեղ համայնքապետի պաշտոնի համար պայքարում են Գևորգ Փարսյանն ու ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանը։

Դեռևս երեկ՝ նեյեմբերի 11-ին Կապանում տեղի ունեցավ ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էր անգամ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Ու եթե իշխանական թեկնածուին ՔՊ-ական պատգամավորներն ու անգամ փոխվարչապետ Պապիկյանը աջակցում են ակնհայտ, ապա Քոչարյանի թեկնածուի՝ Գևորգ Փարսյանի պարագայում ամեն բան այլ է։ Փարսյանը Քոչարյանի աջակիցն է, վերջինիս թեկնածուն՝ նոյեմբերի 14-ին Կապանում սպասվող ՏԻՄ ընտրություններում, բայց Քոչարյանն ամեն բան անում է, որպեսզի իր դեմքով չներկայացնի Փարսյանին ու մնա վարագույրի հետևում։

Քանի որ ԱԺ ընտրություններում խայտառակ պարտությունից հետո Քոչարյանը մտավախություններ ունի, որ կարող է նաև Կապանում էլ պարտվել, ու էլ ավելի խայտառակվել։ Իսկ այսպես, եթե ընտրություններում պարտվի Փարսյանը, ապա կստացվի, որ Քոչարյանը կապ չուներ և պարտության խայտառակությունը կմնա Փարսյանի վզին։

 Նյութի աղբյուրը՝ armenianews.net

617