Կապանում նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Պետրոս Ղազարյանը դեբատի էր կանչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Դանիելյանին և  «Շանթ» դաշինքի թեկնածու Գեւորգ Փարսյանին: Ղազարյանի առաջարկին Դավիթ Դանիելյանը դրական պատասխան էր տվել, իսկ Գևորգ Փարսյանը մինչ օրս ոչ միայն չի պատասխանել Ղազարյանին, այլև առհասարակ խուսափում է խոսել որևէ մեկի հետ:

Որպեսզի պարզենք՝ Փարսյանն ի վերջո ընդունելո՞ւ է Պետրոս Ղազարյանի հրավերը կամ եթե չի ընդունելու, ինչ հիմնավորումներով, Araratnews.am-ը փորձեց կապ հաստատել վերջինիս հետ, բայց անարդյունք:

Թեև օրվա ընթացքում պարբերաբար զանգահարեցինք Փարսյանին, բայց վերջինս համառորեն անպատասխան էր թողնում մեր զանգերը:

Հետաքրքիր է` ինչի՞ց է խուսափում Փարսյանը, այն դեպքում, երբ Կապանի համայնքապետ դառնալու հավակնություններ ունի և իր գործը նաև հանրության առջև բաց ու թափանցիկ աշխատելը պետք է լինի:  

737