Թուրքական պարբերականները անդրադարձել են Հունաստանի ու ԱՄՆ-ի նոյեմբերի 16-ի համատեղ զորավարժություններին, որոնք անցկացվել են  Էգեյան ծովում։

«PASSEX» տիպի զորավարժություններին, որոնք ուղղված են հաղորդակցության և մանևրելու վարժություններին, մասնակցել են Հունաստանի ռազմածովային ուժերի նավերը և հունական օդուժի մարտական ​​ինքնաթիռները։ Հունաստանի շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսը և Աթենքում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պյատը գտնվել են ԱՄՆ 6-րդ նավատորմի Mount Whitney ռազմանավում, որը մասնակցել է զորավարժություններին։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, զորավարժությունները տեղի են ունենում հունա-թուրքական հարաբերություններում աճող լարվածության ֆոնին։

Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2021 թվականի նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ «Հունաստանն ամբողջությամբ վերածվել է ԱՄՆ ռազմական բազայի»։ Նա նկատի է ունեցել Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան։

643