Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ նոր միջադեպեր: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին: «Բաքվի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից երևում է, որ կողմերը միանգամայն հակառակ կերպով են գնահատում իրավիճակը և մեղադրում են միմյանց կատարվածի մեջ»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը մշտական կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հունի բերելու համար: Նա նաև նշել է, որ իրենք շարունակում են համատեղ աշխատանքը՝ լարվածությունը թուլացնելու համար: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ նոր միջադեպեր և բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Պատրաստ ենք հետագայում էլ երկրներին ցուցաբերել աջակցություն՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման»,- ասել է նա:

 

303