Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը ոչինչ չի ստացել Ուկրաինային և եվրոպացի դաշնակիցներին 350 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու դիմաց։

«Մենք վերականգնեցինք մեր զինված ուժերը։ Իսկ Բայդենը դրանց զգալի մասը բաժանեց։ Դրա դիմաց պետք էր ինչ-որ վճար գանձել։ Չէ՞ որ դա Եվրոպան է։ Նրանք կարող են վճարել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Տեխաս նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների հանրահավաքի ժամանակ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին։

Թրամփն ընդգծել է, որ ինքը եվրոպացի դաշնակիցներից զենքի մատակարարումների դիմաց վճար է գանձում։

«Կարծում եմ՝ նրանք զենքը փոխանցում են Ուկրաինային կամ մեկ ուրիշին, բայց մեզ վճարում են։ Բայդենը կարող էր դա պահանջել։ Նա 350 միլիարդ դոլարի օգնություն տրամադրեց, և մենք դրա դիմաց ոչինչ չստացանք, բացի այն բանից, որ նրանք մեզ հիմար են համարում»,- հավելել է նա։

 

86