Շարքային Սուրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Սուրիկ Սաֆարյանը զոհվել էր նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
26 Նոյեմբեր, 2021 00:05
528
Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգրան Խաչատրյանը, դատապարտվեց ազատազրկման
29 Մարտ, 2025 09:58
Սուրիկ Խաչատրյանի և մյուսների գործի քննությունը կվերսկսվի
16 Սեպտեմբեր, 2023 02:19
Դատարանը բավարարել է Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը
23 Հունիս, 2023 15:13
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
31 Հուլիս, 2026 12:39
Դատերի ժամանակ շուտ-շուտ «հիվանդանում էր»․ դատերը տուռնիկի մոտ արեք․ Սաֆարյանը՝ Քոչարյանի մասին
02 Հունիս, 2026 22:08
Կեղծիքով քաղաքական դաշտ մտնելը նշանակում է մտադրություն ունենալ երկիրը թաթախել մեծ կեղծիքի մեջ․ Ստյոպա Սաֆարյան
02 Մարտ, 2026 23:26