Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Ջազի հայկական ասոցիացիան «YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրան համերգասրահում կներկայացնի համերգ՝ նվիրված մեծանուն երգահան,կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:

Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։

Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։

Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։

Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է Վահագն Հայրապետյանը։

Նախագծի հեղինակն է ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։ Նշենք, որ համերգը նույն ծրագրով ներկայացվել է Կամերային երաժշտության տան զբոսայգում, ինչպես նաև մարզերում՝ Կապանի մշակույթի կենտրոնում և Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

242