Ժոզեպ Բորելը ԼՂ հակամարտության երկու կողմերին կոչ է արել հարգել հրադադարը

Եվրոպական միությունն աջակցում է Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային և երկարատև կարգավորմանը։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք կոչ ենք անում երկու կողմերին հարգել հրադադարը: Եվրամիությունը սատարում է և պատրաստ է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված խնդրի բանակցային, համապարփակ և տևական կարգավորմանը»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
02 Դեկտեմբեր, 2021 23:58
603
Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ԵՄ ներկայիս հարաբերություններում «չհամաձայնեցված ամուսնալուծություն է»
19 Փետրվար, 2025 14:05
ԵՄ երկրները պարտավոր են ձերբակալել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին․ Բորել
26 Նոյեմբեր, 2024 17:26
Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, որի մենյուում կլինի Ուկրաինան․ Բորել
22 Նոյեմբեր, 2024 19:05