«Ենթակառուցվածքների զարգացումը կարևորագույն ոլորտ է մեզ համար։ Հիմնականում աշխատում ենք դա անել մարզերում։ Մենք արդեն ավարտել ենք փոքր դաշտերում կառուցման առաջին փուլը։ Ունենք 90 մարզադաշտ՝ 7 մարզերում։ Այս դաշտերը հիմնականում օգտագործվում են մեր փառատոների, մրցաշարերի անցկացման համար»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը։ 

Նա նաև նշեց, որ խոշոր ենթակառուցվածքների բարելավումն է, որի վերաբերյալ այս տարի ակտիվ ծրագրեր են իրականացվել։

Աբովյանի և Վանաձորի մարզադաշտերի շինարարությունն արդեն մոտենում է ավարտին։ 2022 թվականի առաջին կիսամյակում երկու մարզադաշտն էլ կհանձնվի շահագործման, ավելի շուտ, քան ամառը՝ ինչպես նախատեսվում էր։ 

2022 թվականի առաջին կեսին նաև լուսավորություն կտեղադրվի Գյումրու քաղաքային մարզադաշտում, Աբովյանի մարզադաշտում և Երևանի Շենգավիթի դպրոցի խաղադաշտում։ ՀՖՖ-ն ծրագիրն արդեն սկսել է։ Սարքավորումներն ամբողջովին պատվիրված են, և  գարնան սկզբին կսկսվի տեղադրման փուլը։ 

Մարտի 24-ին կայանալիք Հայաստան-Ուկրաինա երիտասարդական հավաքականների հանդիպումը անցկացվելու է Արմավիրի նորաբաց մարզադաշտում։ 

 «2022 թվականի առաջին կիսամյակի նախավերջին Երևանի կենտրոնում կհանձնենք շահագործման Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը»,- ասաց Մելիքբեկյանը, հավելելով, որ խաղադաշտի խոտածածկը կլինի արհեստական։ 200 երեխա հնարավորություն կունենա մարզվելու այդ մարզադաշտում։ 

1193