Այսօր տեղի է ունեցել Արարատ համայնքի նորընտիր ղեկավար Ասլան Ավետիսյանի երդման և պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, համայնքի բնակիչներ:

Ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը՝ Ասլան Ավետիսյանը երդվել է՝
պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորանքները համայնքի նորընտիր ղեկավարին ուղղել է Արթուր Մկրտչյանը՝ վերջինիս մաղթելով հաջողություններ:

«Պետք է լինենք համախմբված, փոխհամագործակցության արդյունքում՝ պետություն-համայնք բանաձևմամբ, կարող ենք կառուցել ավելի հզոր, ավելի զարգացած համայնք»,- իր խոսքում ասել է մարզպետարանի գլխավոր քարտուղարը:

Ասլան Ավետիսյանին շնորհավորել են նաև ավագանու անդամները՝ խոստանալով մեկտեղել ուժերը հանուն համայնքի զարգացման և բնակիչների կյանքի բարելավման:

444