Ադրբեջանը Հայաստանի կորած քաղաքացուն հանձնել է ռուս խաղաղապահներին
Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է հանձնել սահմանային գոտում Հայաստանի կորած բնակչին: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Հունվարի 13-ին, ժամը 16:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 15:00-ին) հայ-ադրբեջանական սահմանի Լաչինի շրջանի հատվածում Սուրիկ Մաթևոսյանը մոլորվել և անցել է Ադրբեջանի տարածք, որին ադրբեջանական կողմը հանձնել է ռուս խաղաղապահներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանին սահմանակից Սյունիքի մարզում կորել է անասնապահությամբ զբաղվող՝ տեղի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը։
14 Հունվար, 2022 02:19
1437
Հուսով ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի. Ֆիդան
19 Ապրիլ, 2026 17:20
Խաղաղության հասնելու համար արդեն որոշ քայլեր ենք ձեռնարկել, և դա հաստատվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում. Հաջիև
17 Ապրիլ, 2026 21:34
Ադրբեջանը փառաբանող երգով ադրբեջանցի վարորդի տեսանյութը ՀՀ-ում չի նկարվել․ Panorama.am-ի պնդումը կեղծ է. FIP
06 Ապրիլ, 2026 13:06