
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին չորեքշաբթի օրը Մոսկվա մեկնելուց առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այցը Ռուսաստան կարող է շրջադարձային լինել երկու երկրների միջև քաղաքական, առևտրային և տնտեսական հարաբերություններում։
«Այս այցը կարող է շրջադարձային դառնալ Թեհրանի և Մոսկվայի միջև քաղաքական, առևտրային և տնտեսական հարաբերություններում»,- նշել է Ռաիսին։
Նա ասել է, որ Մոսկվա կատարած այցը կարող է բարձրացնել Իրանի միջազգային դիվանագիտության մակարդակը։
«Իրանի և Ռուսաստանի միջև բանակցությունները, որոնք տարածաշրջանում կարևոր և ազդեցիկ երկրներ են, կարող են արդյունավետ լինել տարածաշրջանի անվտանգության, տնտեսական և առևտրային հարաբերությունների համար»,- հավելել է Իրանի նախագահը։
Ռաիսին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Իրանը ընդհանուր շահեր ունեն, և տարածաշրջանում երկու երկրների փոխգործակցությունը, անշուշտ, կապահովի անվտանգությունը և կկանխի միաբևեռությունն աշխարհում։