Հայտնի է սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սոցփաթեթի հատկացման կարգում իրականացված լայնածավալ փոփոխությունների շրջանակում՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից սոցփաթեթի շահառուն կարող է օգտվել նաև թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններից, այդ թվում՝
- ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, այդ թվում` պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով.
- ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ).
- ատամի հեռացում` ըստ ցուցումների.
- սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված։
Սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
25 Հունվար, 2022 16:41
2316
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ
13 Հունվար, 2026 18:05
Սոցփաթեթի շահառու է հանդիսանում շուրջ 123.300 անձ. ԱՍՀ նախարարություն
23 Սեպտեմբեր, 2024 20:53
Սոցփաթեթի շահառուն կարող է նաև օգտվել ստոմատոլոգիական ծառայություններից
07 Հունվար, 2022 19:29