Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի խաղում հյուրընկալվելիս պարտվեց Բիլբաոյի «Աթլետիկին»։

Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Հաղթողների կազմում միակ գոլը 89-րդ րոպեին խփեց Ալեխանդրո Բերենգերը։

Բիլբաոյի «Աթլետիկը» 24 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթի տիտղոսը: Վերջին անգամ ակումբը հաղթել է 1983/84 մրցաշրջանում։

«Աթլետիկի» մրցակը կիսաեզրափակիչում կորոշվի ուրբաթ՝ փետրվարի 4-ին կայանալիք վիճակահանության արդյունքներով։

978