Մոլորակի բնակիչների մեծ մասը վանիլի բույրը գերադասում Է մնացած բոլոր բույրերից: Այս եզրակացությանն են հանգել բրիտանացի եւ շվեդ գիտնականները միջազգային հետազոտության հիման վրա՝ աշխարհում ամենասիրված բույրը որոշելու նպատակով: Ապրիլի 6-ին այդ մասին հաղորդում Է The Daily Telegraph թերթը:

Օքսֆորդի համալսարանի եւ Կարոլինյան ինստիտուտի ներկայացուցիչները 10 բույրեր են ներկայացրել տարբեր երկրների եւ ինը տարբեր մշակույթների 235 ներկայացուցիչերի:

Հարցման մասնակիցների թվում, հրատարակության տվյալներով՝ եղել են Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի, Հարավարեւելյան Ասիայի քաղաքների բնակիչներ, ֆերմերներ, որսորդներ եւ ձկնորսներ՝ մոլորակի այդ մասերի առանձին շրջաններից:

«Մենք ցանկանում Էինք պարզել, թե տարբեր մշակույթների բոլոր ներկայացուցիչները բույրերի միատեսակ ընկալում ունեն արդյոք, թե կան ինչ-որ տարբերություններ,- ճշտել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Արթին Արշամյանը: Ավանդաբար դա համարվել Է մշակութային առանձնահատկություն, բայց պարզվեց, որ դա այդպես չԷ, ասել Է գիտնականը:

«Քանի որ մարդկանց այդ խմբերն ապրում են այնպիսի տարբեր բնական պայմաններում, ինչպիսիք են արեւադայձային անտառը, ծովեզերքը, լեռնային եւ քաղաքային շրջանները, ապա մեք գրանցեցինք բազմաթիվ ամենատարբեր բուրմունքայն զգացումներ»,- նշել Է Արշամյանը:

10 հոտեր ընտրվել Էին դիտավորյալ՝ ներկայացնելու համար հոտերի բազմազանությունը, այդ թվում՝ որոնք հիշեցնում Էին նեխած ձկան, քրտնած ոտքերի, սնկերի, նարդոսի հոտերը:

Հետազոտության մասնակիցներին, որի արդյունքները հրապարակվել են Current Biology հանդեսում, պարզապես խնդրել են հոտ քաշել յուրաքանչյուր քիմիական նյութից եւ գնահատել, թե որքան Է այն նրանց դուր եկել ինը մյուս հոտերի համեմատությամբ:

Վանիլի բույրը դարձել Է ամենագերադասելի հոտը, դրան հաջորդում են դեղձի եւ նարդոսի բույրերը:

Տարբեր մշակույթների ներկայացուցիչները, գիտնականի խոսքով՝ «տարբեր հոտերը գնահատում են միատեսակ»՝ անկախ բնակության վայրից կամ կենսակերպից:

Նա նաեւ կարծում Է, որ որոշակի հոտեր կարող են պատմականորեն կապված լինել գոյատեւման շանսերի մեծացման հետ: «Այժմ մենք գիտենք, որ գոյություն ունի բույրերի ունիվերսալ ընկալում՝ պայմանավորված մոլեկուլային կառուցվածքով, եւ դա բացատրում Է, թե ինչու Է մեզ դուր գալիս կամ դուր չի գաիս որոշակի հոտը»,- հավելել Է Արշամյանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

1320