Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի խախտել Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը. Վաշինգտոնը կրում է այն չկատարելու ամբողջ պատասխանատվությունը. ճեպազրույցի ժամանակ ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանը երբեք չի նախաձեռնել իր պարտավորությունների որևէ խախտում։ Մենք հպարտությամբ ենք հայտարարում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր բանակցություններում ցուցաբերել է մանրակրկիտություն և լրջություն»,- ասել է Բաղային՝ հավելելով, որ մշտապես խախտող կողմը ամերիկյան կողմն է։
Խոսնակը նաև նշել է, որ Իրանը նմանապես կդադարեցնի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը, մինչև Միացյալ Նահանգները չվերադառնա ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը։