Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում պարտվեց գերմանական «Այնտրախտին» և դուրս մնաց մրցաշարից։


Բարսելոնայում կայացած հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Մրցակիցների միջև առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Բարսելոնան», որը Չեմպիոնների լիգայի/գավաթի հնգակի չեմպիոն է, 2003/04 մրցաշրջանից հետո առաջին անգամ հայտնվեց եվրոպական երկրորդ կարևորագույն մրցաշարում։ Չեմպիոնների լիգայի իրենց խմբում Խավի Էրնանդեսի թիմը գրավեց երրորդ տեղը, Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում ակումբը հաղթեց իտալական «Նապոլիին» (1:1, 4:2), իսկ 1/8-ում՝ թուրքական Գալաթասարային (0:0, 2:1).

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» ՈւԵՖԱ-ի գավաթի հաղթող է 1979/80 մրցաշրջանում, 2018/19 մրցաշրջանում թիմը հասել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ։

 

Մրցաշարի կիսաեզրափակչում «Այնտրախտը» կխաղա անգլիական «Վեսթ Հեմի» հետ։ Կիսաեզրափակիչի հանդիպումները կանցկացվեն ապրիլի 28-ին և մայիսի 5-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին Իսպանիայի Սևիլիա քաղաքում։

795