
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փորձել է հեռախոսազրույց ունենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, սակայն նա այդ ընթացքում տոնում էր նախագահական ընտրություններում իր հաղթանակը, ուստի չի պատասխանել։ Նրա խոսքով՝ ինքը մտադիր է ավելի ուշ զանգահարել պարոն Մակրոնին։
«Ես առաջին հերթին լավ եմ գնահատում Ֆրանսիայի ընտրությունները։ Երկրորդ՝ ես երեկ երեկոյան փորձեցի խոսել նրա հետ։ Ես խոսեցի նրա օգնականների հետ, իսկ նա ինքը Էյֆելյան աշտարակի մոտ տոնում էր հաղթանակը», - ասել է Ջո Բայդենը:
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնը հաղթել է հանրապետության նախագահի ընտրություններում։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նա հավաքել է 58,54%։ Նրա մրցակից, ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 41,46 տոկոս: