Ըստ @bagramyan26-ի՝ ընդդիմության վաղվա «վճռական գործողություններին» մասնակցելու են հոգեւորականները։ Ինչպես ապրիլի 23-ի ջահերով երթի ժամանակ, վաղը եւս, ցուցարարների առաջին շարքերում շարժվող քահանաների «գվարդիան» փորձելու է հոգեբանական ճնշում գործադրել իրավապահների վրա, որպեսզի վերջիններս կաշկանդվեն իրենց գործողություններում' օրենքը խախտող ցուցարարների բերման ենթարկելիս, կամ ուժ կիրառելիս։
Իսկ այն դեպքում, երբ իրավապահներին հարկադրեն ուժ կիրառել շենքերը շրջափակելիս կամ գրավելիս, ընդդիմությունը կփորձի մանիպուլյացիայի ենթարկել՝ իրավիճակը ներկայացնելով, իբր իշխանությունները մահակներ են օգտագործում եկեղեցու դեմ։
Մեր տեղեկություններով՝ Գարեգին Բ կաթողիկոսը թեև անմիջականորեն ներգրավված չէ հոգևորականների գործողությունները համակարգելու մեջ, սակայն տեղյակ է ծրագրված գործողություններին։ Անհնազանդության գործողությունների ձախողումից հետո կաթողիկոսը փորձելու է ողջ պատասխանատվությունը բարդել որոշ թեմերի առաջնորդների վրա և մեղադրել նրանց ինքնագործունեության մեջ Մեր կողմից կարող ենք «շնորհավորել» ընդդիմությանը 2018 թվականի գործողություններից տարբերվող միակ գաղափարի համար։
Բայց լավ կլինի, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ եկեղեցին չմոռանան, որ հոգեւորականներն առաջին հերթին քաղաքացիներ են և օրենքի առաջ հավասար են բոլոր մնացածի հետ։