Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ելիսեյան պալատում գաղտնի ընդունել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Այս մասին հայտնում է Figaro թերթը։
Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը գաղտնի հանդիպել է Սարկոզիի հետ առավոտյան՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ։
Թերթը ուշադրություն է հրավիրում նաեւ այն փաստին, որ հանդիպումը տեղի է ունեցել Մակրոնի՝ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց մեկ շաբաթ անց եւ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրումից մի քանի օր առաջ։
Հանդիպման մասնակիցները ցանկացել են գաղտնի պահել իրենց զրույցի բովանդակությունը։
Ապրիլի սկզբին Էմանուել Մակրոնը հերքեց իր և Սարկոզիի միջև «գաղտնի դաշնագրի» առկայությունը, ըստ որի՝ նախկին նախագահը, նախագահական ընտրություններում Մակրոնին աջակցելու դիմաց, կկարողանա առաջարկել Ֆրանսիայի նոր վարչապետի թեկնածությունը։

575