Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել են իրենց վճռականությունը՝ արձագանքելու ԵՄ ապրանքների վրա ԱՄՆ հնարավոր մաքսատուրքերին հակազդեցության միջոցներով, եթե ներկայիս բանակցությունների ընթացքում լուծում չգտնվի։

«Երկու կողմերն էլ համաձայն են, որ պետք է պահպանեն լրացուցիչ առևտրային քաղաքականության գործիքներ օգտագործելու իրավունքը, եթե բանակցությունները հաջողությամբ չանցնեն»,- ասել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը երկու առաջնորդների միջև երեք ժամ տևած բանակցություններից հետո։

Մերցը և Մակրոնը, նրա խոսքով, նույնիսկ պատրաստ են «մշակելու նոր միջոցներ»։

Միևնույն ժամանակ, Կոռնելիուսը նշել է, որ Գերմանիան և Ֆրանսիան բանակցությունների վերջնական փուլում սերտորեն կհամակարգեն իրենց գործողությունները Իտալիայի և Եվրահանձնաժողովի հետ։

292