
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի հետ հրթիռային արտադրության ոլորտում Մինսկին օգնելու մասին:
Լուկաշենկոն նշել է, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նրա խոսքով՝ Բելառուսում ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրի նմուշի հրթիռ են ստեղծում։
«Ինձ մոտ նախագահը խնդիր է առաջադրել Դմիտրի Ռոգոզինին անհապաղ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մենք հեծանիվ չստեղծենք, որպեսզի կարողանանք գործի դնել Ռուսաստանի Դաշնության մշակողների, հրթիռակիրների փորձը, որոնք ստեղծել են «Իսկանդերը»,- հավելել է նա:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսի իշխանությունները դասեր են քաղել ուկրաինական հակամարտությունից այն հարցում, ինչ վերաբերում է պաշտպանությանն ու բանակին: Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական գործողությունը նրանց շատ բան է սովորեցրել։ Նա նաեւ պատմել է, որ համապատասխան հարցեր է քննարկում պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ եւ նրան հանձնարարել է դասեր քաղել այդ հակամարտությունից՝ Բելառուսի զորքերի հագեցվածության եւ հետագա զարգացման տեսանկյունից: