Մայիսի 22-ից 30-ը Երևանի «Կարեն ԴԵմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, որին կմասնակցի 39 երկրի 280-ից ավելի բռնցքամարտիկներ։

Մասնակից երկիրներն են՝ Հայաստան, Չեխիա, Վրաստան, Գերմանիա, Շվեդիա, Ուկրաինա, Իռլանդիա, Անգլիա, Շոտլանդիա, Ուելս, Մոլդովիա, Նորվեգիա, Սլովակիա, Սլովենիա, Իտալիա, Իսլանդիա, Լյուքսենբուրգ, Հունաստան, Իսրայել, Բելգիա, Բոիլղարիա, Ֆինլանդիա, Մոնտենեգրո, Սերբիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Իսպանիա, Թուրքիա, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվատիա, Դանիա, Էստոնիա, Հունգարիա, Լիտվիա, Պոլշա, Ռումինիա, Ալբանիա, Ավստրիա։ 

Եվրոպայի առաջնությանը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը կներկայացնի 13 բռնցքամարտիկ։ 

Հայաստանի հավաքականի կազմը հետևյալն է՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:

Մայիսի 21-ից 30-ը Եվրոպայի առաջնության թե՜ պատվիրակություններին, թե՜ մարզահամերգային համալիրում օգնելու են կամավորները։ 

Մարզահամերգային համալիրում ակտիվ նախապատրաստվում են Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի է ունենալու մայիսի 22-ին ժամը 21։00-ի։
 


Եվրոպայի առաջնության սիմվոլը “V”KING-ն է։ 

Հանդիսավոր բացման արարողությանը հանդես է գալու բոլորի սիրված երգչուհի՝ Իվետա Մուկուչյանը։ 

Այսօր Հայաստան է ժամանել Իտալիայի բռնցքամարտի պատվիրակությունը։ 

Կամավորները «V»KING-ի գլխավորությամբ բարձր մակարդակով «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Եվրոպայի առաջնության մասնակիցներին։ 

 

Թագուհի Մանուկյան

2866