Սուրեն Պապիկյանին է ներկայացվել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը
Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները: Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
27 Մայիս, 2022 19:21
663
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ
01 Նոյեմբեր, 2026 21:45
Սևանում ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Սուրեն Գրիգորյանը․ Կարեն Սարգսյան
01 Նոյեմբեր, 2026 17:12
ԱԱ. ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթել է վրացի մարզիկին
24 Հոկտեմբեր, 2026 11:35
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22 Հոկտեմբեր, 2026 23:44
Ընթրիք գործընկերոջս՝ Չեխիայի պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի հետ․ Պապիկյան․ լուսանկարներ
21 Հոկտեմբեր, 2026 22:17
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել Future Forces Exhibition & Forum միջազգային ցուցահանդեսի տաղավարներով
21 Հոկտեմբեր, 2026 19:50