Քաշաթաղից տարհանված ընտանիքում ծնվել են 12 և 13-րդ երեխաները

Արտաշատի բժշկական կենտրոնը հայտնում է. «Կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ։ Ծնողներն Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել մեր մարզում։ Խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։
Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ մեր փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։
Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում են խաղաղ ու անհոգ մանկություն, նրանց և բոլոր մանուկներին»։
08 Հունիս, 2022 21:06
807
Հանցագործություն՝ տարհանված բնակչության սոցիալական աջակցության ծրագրի իրացման գործընթացում
07 Ապրիլ, 2021 03:40
Արցախ է վերադարձել ավելի քան 46 700 տեղահանված
31 Դեկտեմբեր, 2020 16:38
Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը
22 Ապրիլ, 2025 20:12
Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց
08 Ապրիլ, 2025 20:38
Հայտնի ֆոն Մեկ եւ Չայկովսկի ընտանիքների ժառանգը Երեւանում կներկայացնի «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների» նախագիծը
20 Մարտ, 2025 18:30