Գիշերը  զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուրի փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։ 

Կայքի տեղեկություններով՝ դիմակավորված ու նռնակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։ 

1397