Ընդդիմադիրները գլխիկոր, համակերպված իրենց պարտության հետ՝ անցնցում գնում են տուն. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմադիրների մեկ ու կես ամիս տեւած անհնազանդության ակցիաների դադարեցմանը:
«Ահա և վերջ. Ընդդիմադիրները գլխիկոր, համակերպված իրենց պարտության հետ, ինքնակամ ու անցնցում գնում են տուն:
Անկասկած, այս 40 օրերի ընթացքում ամուր նյարդեր էին հարկավոր, ինչի համար շնորհակալություն մեր ոստիկաններին՝ օրինականությունն ու կարգուկանոնը պահպանելու համար: Նաև շնորհակալություն մեր քաղաքացիներին՝ պատճառված այդքան անհարմարություններին ըմբռնումով մոտենալու համար»,-գրել է պատգամավորը:
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակից արդեն հանվել են ընդդիմադիրների վրանները։
15 Հունիս, 2022 15:36
1529
Նախատեսվում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար
09 Հուլիս, 2025 15:22
Վահե Հակոբյանն այցելել է Հանքավանի «Հասմիկ» ճամբար
02 Հուլիս, 2025 14:57
Վերջին օրերին ակնհայտ փորձեր են արվում խաթարել Հայաստան–Իրան հարաբերությունները. Հասմիկ Հակոբյան
15 Հունիս, 2025 23:19
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի երեխաները ԱՄՆ քաղաքացի են
05 Նոյեմբեր, 2022 18:44