Երևանում 2023 թ.-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքների կազմակերպման համար վարչապետի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. 2023 թվականին Երևան քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»։
Երևան քաղաքում ծանրամարտի Եվրոպայի 2023թ․առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով կազմ
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահ
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ),
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- Երևանի քաղաքապետի տեղակալ,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Սուրեն Հովհաննիսյան,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյան,
- ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսության վարչության պետ,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ,
- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ։
16 Հունիս, 2022 19:19
1403
Նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը. վարչապետ
12 Հոկտեմբեր, 2026 15:55
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
12 Հոկտեմբեր, 2026 15:45
Խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, բայց խաղաղությունն արդեն հաստատված է գործնականում․ վարչապետ
12 Հոկտեմբեր, 2026 15:40
Քննարկվել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնության նախապատրաստական աշխատանքները
01 Հոկտեմբեր, 2026 20:00
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
10 Սեպտեմբեր, 2026 23:36
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ
27 Օգոստոս, 2026 23:39
Ֆրանսիայում ձերբակալել են երիտասարդին, որը պլանավորում էր առևանգել Կիլիան Մբապեին
02 Սեպտեմբեր, 2026 17:00
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
11 Հուլիս, 2026 10:47
Քեյնը՝ փրկիչ․ Անգլիան, ԱՄՆ-ն և Բելգիան 1/8-ում են
02 Հուլիս, 2026 13:59