Հայէկոնոմբանկը 2021թ. արդյունքները ամփոփեց հունիսի 17-ին կայացած տարեկան ժողովում, որտեղ հաստատեց նաև Խորհրդի նոր կազմը՝ բաղկացած 6 հոգուց:
Տարեկան ժողովի ավարտից հետո կայացած Խորհրդի նիստում Խորհրդի նախագահ վերընտրվեց Սարիբեկ Սուքիասյանը, Խորհրդի նախագահի տեղակալ՝ Ռուբեն Հայրապետյանը, Խորհրդի քարտուղար՝ Լուիզա Պետրոսյանը:
«Բանկը շարունակելու է անշեղորեն իրագործել իր առջև դրված ռազմավարական խնդիրները՝ շարունակելով շահաբաժինների վճարման, ինչպես նաև տարբեր սոցիալական և բարեգործական ծրագրերին մասնակցության ձևավորված ավանդույթը»,- նշեց Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:
Հայէկոնմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի կենսագրությունը.
Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 7-ին Երևանում:
1985-1987թթ. ժամկետային զինծառայության է անցել ԽՍՀՄ զինված ուժերում:
1990թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:
2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Մասնակցել է տնտեսագետների որակավորման բարձրացման դասընթացների Հայաստանում և արտերկրում:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:
1988թ. սկսած ընտանիքի անդամների հետ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
1988-1991թթ. զբաղեցրել է «ՎԱՂԱՐՇԱՊԱՏ» կոոպերատիվի նախագահի պաշտոնը:
1991-1996 թթ. զբաղեցրել է Երևանի «Տարա-վերանորոգում» ԲԲԸ տնօրենի պաշտոնը:
1996‑1997թթ. զբաղեցրել է «Տարա-վերանորոգում» ԲԲԸ նախագահի պաշտոնը:
1999թ. մինչ այժմ զբաղեցնում է «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ փոխնախագահի պաշտոնը:
1997-1998թթ. հանդիսացել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ:
1998-2005թթ. հանդիսացել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:
2006թ. առ այսօր զբաղեցնում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի նախագահի պաշտոնը:
Հանդիսանում է «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահության կազմի անդամ:
Ներգրավված է եղել և առ այսօր ակտիվորեն մասնակցում է բարեգործական մի շարք ծրագրերի և նախագծերի:
Մշակույթի զարգացումը խթանելու և մեկենասության հայրենի ավանդույթները վերահաստատելու համար ՀՀ մշակույթի նախարարության և «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կողմից պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» պատվո արծաթե շքանշանով:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: