Իտալական «Յուվենտուսը» երեք տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Գործարքը պետք է վերջնական տեսքի բերվի հուլիսի սկզբին, պայմանագիրը կնքված եւ ստորագրված է։ Պոգբան Իտալիա կժամանի երկու շաբաթից»,- գրել է Ռոմանոն։

2016 թվականին «Յուվենտուսը» Պոգբային վաճառել է «Մանչեսթեր Յունայթեդին» այն ժամանակվա ռեկորդային 105 միլիոն եվրոյի դիմաց, բրիտանացու հետ պայմանագրի ավարտից հետո կիսապաշտպանը վերադառնում է ակումբ որպես ազատ գործակալ։

29-ամյա Պոգբան 6 տարվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 226 հանդիպում՝ դառնալով 39 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նա 2017 թվականին հաղթել է Եվրոպայի լիգան և Անգլիայի լիգայի գավաթը։ Պոգբան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը նվաճել է Աշխարհի գավաթը, որն անցկացվել է 2018 թվականին Ռուսաստանում, Ազգերի լիգայն (2021), 2016 թվականին նվաճել է արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունում:

237