Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթեւեկությունը։ Ճանապարհը բաց է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Լարսը փակ էր երեկվանից։ Հորդառատ անձրեւների եւ առատ տեղումների հետեւանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը:

 

1434