Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պայթյուն է տեղի ունեցել «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակ քաղաքի մասնաճյուղում, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել էր, հինգը՝ տուժել: 

Տուժածները հոսպիտալացվել էին Աշտարակի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ 

«Յունիբանկը» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները.

 

«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթյունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը: Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:

 

Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»:

2788