
Պատրիկ Մոտթարի* հոդվածը Աննա Հակոբյանի հետ հանդիպման վերաբերյալ:
Աննա Հակոբյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, ով, լինելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, 2018ին իշխանության եկավ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրով, իսկ երկու տարի անց մեծագույն քաջությամբ և հաստատակամությամբ ղեկավարեց երկիրը ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ։ Նրան կարելի է համեմատել Զելենսկու հետ։
Մասնագիտությամբ լրագրող տիկին Աննա Հակոբյանը ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես երկրի ներսում,այնպես էլ հայկական Սփյուռքում՝ ի սատարումն իր ամուսնու կառավարության քաղաքականության, որի նպատակն է միաժամանակ ճիշտ հարաբերություններ կառուցել պուտինյան Ռուսաստանի հետ և դիմակայել Էրդողանի ծավալապաշտական նկրտումներին, որոնք իրականացնելու համար Թուրքիան վաղուց գործիք է դարձրել Ադրբեջանին։
Աննայի համեստ, մարդասեր, բայց միևնույն ժամանակ հպարտ ժպիտը է՛լ ավելի գեղեցկացրեց քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությունը: Ընդունելության ընթացքում երկու բարեկամ շողովուրդների մասին Անթոնի Բորեի ազդու ելույթը, Պիեռ Ֆիորիի ինքնաբուխ կատարմամբ «Մեր Հայրենիք» օրհներգը, իմ սիրելի Գիրգորի և Սամսոնի ներկայությունը մեր հանդիպումը դարձրին անմոռանալի:
Ինչ վերաբերում է ինձ՝ ես պատիվ ունեցա կիսվելու տիկին Աննա Հակոբյանի հետ Հայաստանի իմ հիշողություններով, որոնցից կառանձնացնեմ ներքոնշյալները ․
- Երբ ղեկավարում էի իրավաբանների դիտորդական առաքելությունը արցախյան առաջին պատերազմից հետո կազմակերպված սահմանադրական ընտրություններում ։ Հիշում եմ, թե ինչպես երեք անմոռանալի օրեր անցկացրինք մարտերից կիսավեր դարձած լեռնային գյուղերում։
- Եվ 2021 թվականի ապրիլին, երբ ժամեր շարունակ շրջեցինք Երևանի զինվորական պանթեոնի ծառուղիներով և ամեն քայլափոխի հադիպում էինք որդեկորույս ծնողների, այրիների ու երեխաների, որոնք սգում էին իրենց 20-ամյա որդիների, ամուսինների ու հայրերի մահը, որ վրա էր հասել արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով։
Ֆրանսիայի համար Կապույտ-Սպիտակ-Կարմիր, Հայաստանի համար՝ Կարմիր-Կապույտ-Ծիրանագույն, մեր երկու հանրապետություններն արդեն երկու երրորդով քույրեր են։ Իսկ այսօր, Նիցցայի քաղաքապետարանում այդ մեկ քառորդի բացը լրացրեց Աննայի լուսաշող ժպիտը։
*Պատրիկ Մոտթարը ձախ արմատական կուսակցության տարածաշրջանային նախագահն է, 1995 եղել է Նիցցայի քաղաքապետի խորհրդական։ Զբաղվում է հասարակական գործունեությամբ, գրում պիեսներ, դասավանդում է Նիցցայի համալսարանում։