Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ելիսեյան պալատի փոխանցմամբ, հեռախոսազրույցները տեղի են ունեցել օգոստոսի 4-ին։

Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի Լաչինի միջանցքի տարածքում տեղի ունեցած լուրջ միջադեպերի կապակցությամբ։ Նա կոչ է արել անել ամեն ինչ՝ էսկալացիայից խուսափելու և Հայաստանի հետ բանակցություններին լիարժեք ծավալ տալու համար։ Նա ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունների հարգման կարևորությունը։

Ֆրանսիան սերտ կապի մեջ է կողմերի և իր գործընկերների հետ, որպեսզի շարունակի աջակցել և նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։

894