Այսօր <<Մայր Հայաստան>> ռազմական պատմության թանգարանում մասնակցել եմ ՀՀ ՊՆ <<Արծիվ-Մահապարտների>> հատուկ նշանակության գումարտակի 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

1992թ. ամռանը Արցախից ամեն օր հուսահատական լուրեր էին հասնում Հայաստան: Շահումյանը հայաթափ էր եղել: Ընկել էր Մարտակերտը: ԼՂՀ պաշտպանության կոմիտեն շտապ օգնություն խնդրեց Հայաստանից: Սպարապետ Վազգեն Սարգսյանի մարտակոչով ՀՀ տարբեր շրջաններից հավաքվեցին ազատամարտիկներ, ստեղծվեց <<Արծիվ-Մահապարտներ>> գումարտակը: Գումարտակը մասնակցել է ՊԲ տարբեր ստորաբաժանումենրի կազմում ռազմական գործողություններին:

Հուշ-ցերեկույթին մասնակցում էին հրամանատարներ, ազատամարտիկներ: Ելույթիս ընթացքում ՊՆ նախարարության, <<Ազատամարտիկների դաշինքի>>, <<Հատուկ գնդի>> և իմ անունից շնորհավորեցի բոլոր մասնակիցներին:

Եվս մեկ անգամ ազգովին համախմբվելու անհրաժեշտություն կա և դրա լոկոմոտիվը պիտի լինենք մենք՝ ազատամարտիկներս: Բանակի կողքին կանգնելով վերականգնելու ենք մեր բանակի մարտական ոգին և միասին իրականացնելու ենք վերջնական հաղթանակ:

Փա՛ռք մեր Սպարապետի գլխավորությամվ մեր նահատակներին...

Փա՛ռք հայոց բանակին...

աԱյս մասին իր էջում գրել է ՀՀ ՊՆ զինվորական գծով խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը։

881