Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է
Այսօր՝ օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Հրաչյա Քոչար 22 էլեկտրասյան դիմաց բախվել են Skoda, BMW, Mercedes, Honda մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք
Shamshyan.com կայքից։ Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Skoda-ի վարորդը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ Իվա Մարությանը։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
17 Օգոստոս, 2022 04:07
3937
Իջևանում բնակիչների հետ Հայկ Մարությանի հանդիպումը չի կայացել, դահլիճը դատարկ էր
25 Մարտ, 2026 12:10
Կեղտոտ բանի մեջ մտավ․ շնորհավորեցի քաղաքապետ լինելու կապակցությամբ, ոչ մի բան չգրեց․ Արմինե Պողոսյանը՝ Հայկ Մարությանի մասին
16 Փետրվար, 2026 14:20
Որպես անհետ կորած որոնվում է Ավետիք Մարությանը
11 Նոյեմբեր, 2025 18:06