Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության երկրորդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան: Այս տուրում Արոնյանի մրցակիցը Լայներ Դոմինգեզ-Պերեսն էր: Սամուել Սևյանի միավորը կիսեց Ալեքսանդր Լենդերմանի հետ պարտիայում:
Երկրորդ տուրից հետո 1,5-ական միավորով առաջատարները Սամուել Սևյանը և Հանս Նիմանն են:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են 14 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:
07 Հոկտեմբեր, 2022 14:26
1107
Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը
22 Օգոստոս, 2025 13:22
ԱՄՆ-ում վայրէջքից առաջ ինքնաթիռի թևի մի մասը պոկվել է
21 Օգոստոս, 2025 22:16
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի երկու դատավորի և երկու դատախազի նկատմամբ
21 Օգոստոս, 2025 19:15