Նոյեմբերի 5-ին ձերբակալված ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը և երկրից բացակայելու արգելքը:

«Հայկական ժամանակ»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:

Ըստ նրա, իրականացվում է վարույթ՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից յուրացման, վատնման այլ դրվագների, ինչպես նաև առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու մի շարք դրվագների առնչությամբ։

1070